Կոմիտեն նաև հիշեցնում է՝ եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում, ապա 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով ևս եկամտային հարկը չի վերադարձվելու։
Հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը հարկելու մասին քննարկումներ են սկսվել:
Առաջին պատճառը եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցումն է Երևանում նոր կառուցվող շենքերի համար:
Եթե այժմ գործող օրենսդրությամբ վարկառուին տոկոսների սպասարկման համար վերադարձվող առավելագույն շեմը երեք ամսում 1.5 մլն դրամն է, ապա նախագծով առաջարկվում է այն դարձնել 750 հազար դրամ:
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2029 թվականից ամբողջությամբ հրաժարվել եկամտային հարկի վերադարձի կիրառությունից ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում։
Նրանք հայտարարում են, որ սա պետության կողմից սխալ քայլ է, իրենք չեն հասցնում տեղավորվել սահմանված ժամկետների մեջ, շինարարության ոլորտն էլ շուտով կոլապսի մեջ է հայտնվելու:
Կառավարությունը պատրաստվում է 2022 թվականից Երևանի որոշ գոտիներում կառուցվող նոր շենքերի համար դադարեցնել այս ծրագիրը, իսկ մինչև 2025 թվականը ատիճանաբար և ամբողջությամբ հրաժարվել եկամտային հարկի վերադարձից:
Կառուցապատողները չեն ընդունում Ֆինանսների նախարարության ներկայացրած հիմնավորումները։
2019 թվականին հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղելու համար այս ծրագրով բյուջեից քաղաքացիներինէ վերադարձվել 7 միլիարդ 900 միլիոն դրամ գումար։ 2018 թվականի համեմատ այն աճել է 3 մլրդ դրամով կամ մոտ 69%-ով։